Առողջապահություն 3.2010
Սննդակարգը շաքարային դիաբետի ժամանակ
Հարգելի խմբագրություն, ամուսինս 52 տարեկան է: Նախկինում երբեք գանգատ չի ունեցել, սակայն վերջին երեք տարում շատ է գիրացել, հիմնականում` որովայնի շրջանը, և արյան մեջ շաքար է հայտնաբերվել:
Հիմա խստորեն հետևում է բժշկի նշանակած սննդակարգին, խմում հաբերը, սակայն վստահ չեմ, որ այդպես երկար ժամանակ կշարունակվի, քանի որ, ելնելով աշխատանքի բնույթից, հաճախ ստիպված է լինում մասնակցել ճաշկերույթների: Ի՞նչ կարելի է անել:
Վարվառա, 50տ. ք. Երևան
Հիվանդն արդեն հասուն, գիտակից մարդ է, անհրաժեշտ է, որ տեղյակ լինի հիվանդության ընթացքին, բուժման ձևերին և հնարավոր բարդությունների կանխման եղանակներին: Նշված տվյալներից (52 տարեկանում հիվանդության սկիզբ, որովայնային ճարպակալման հաշվին քաշի ավելացում, հաբերի և ոչ թե ինսուլինի ընդունում) ենթադրում եմ, որ Ձեր ամուսինն ունի երկրորդ տիպի շաքարային դիաբետ: Ցավում եմ, որ չեք նկարագրել, թե խոսքը կոնկրետ ինչ ՙխիստ սննդակարգի՚ մասին է, քանի որ հաճախ հիվանդն անտեղյակ լինելով` շատ սննդամթերքներից է հրաժարվում: Նման սննդակարգին իրոք շատ դժվար է հետևել, և Ձեր անհանգստությունը տեղին է, քանի որ Ձեր ամուսինը կարող է չդիմանալ նման խիստ կանոններին: Ի վերջո, ներկա կյանքը լի է սթրեսներով, և խիստ սահմանափակումները պահանջում են ավելորդ ջանք և ուժ, անհատը հոգնում, թուլանում է և խախտում բոլոր խելամիտ կանոնները: Այնինչ այս հիվանդության ժամանակ առողջ և բուժիչ սննդակարգին պետք է հետևել ամբողջ կյանքի ընթացքում, ուստի անհրաժեշտ է, որ այն լինի ռացիոնալ և հեշտ իրագործելի:
Շաքարային դիաբետի ժամանակ բուժական սննդակարգի հիմնական սկզբունքները, որոնք ոչ միայն հեշտ իրագործելի են հիվանդի, այլև ընդունելի ու օգտակար ընտանիքի մյուս անդամների համար` այսպիսին են:
Հավասարակշռված, ռացիոնալ սննդի ապահովում, այսինքն` օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ բազմազան սննդամթերքների և սննդարար նյութերի (սպիտակուցներ, վիտամիններ, ճարպեր, ածխաջրեր և հանքային նյութեր) օգտագործում: Օրաբաժնում պետք է լինեն հացահատիկային կուլտուրաներ, բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք, միս և մսամթերք, կարագ և ձեթ, բուսական և կենդանական յուղեր:
Սննդակարգի պահպանում: Օրվա ընթացքում պետք է սնվել 4-5 անգամ, առավոտյան անպայման նախաճաշել:
Ածխաջրերի սահմանափակում: Բացառվում են շաքարը և շաքար պարունակող սննդամթերքը (օրինակ` ջեմերը, մուրաբաները, շաքարով պատրաստած բնական հյութերը, պաղպաղակը, թխվածքը, գազավորված գունավոր ըմպելիքները): Գերադասելի են գլիկեմիկ ցածր ինդեքսով* և բջջանյութով հարուստ սննդամթերքը և ըմպելիքները, օրինակ` բանջարեղենը, կանաչեղենը, թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրից պատրաստված մակարոնեղենը, բաց շագանակագույն (ոչ սև) չողորկված բրինձը:
Օգտագործվող կենդանական ճարպի քանակի սահմանափակում: Մսի և թռչնամսի վրայից հեռացրեք նկատելի ճարպը, ընտրեք ցածր յուղայնությամբ միս և կաթնամթերք, կերակուր պատրաստելիս յուղն օգտագործեք չափավոր: Խորհուրդ ենք տալիս կարդալ պիտակի վրա զետեղված սննդային արժեքի վերաբերյալ տվյալները:
Սննդի պատրաստման խոհարարական կանոնների պահպանում: Սննդամթերքն օգտագործեք խաշած կամ եփած վիճակում: Հրաժարվեք ախորժակը լավացնող համեմունքներից:
Շաբաթը 2-3 օր հայտարարեք, այսպես կոչված` բեռնաթափման օրեր (ընդունեք ցածր կալորայնությամբ սնունդ` 600-800 կկալ): Դա նպատակահարմար է այն օրերին, երբ Ձեր ամուսինը նախորդ օրը մասնակցել է ճաշկերույթի, և բեռնաթափման օրը շատ ծանր աշխատանքային օր չէ:
Ալկոհոլի օգտագործման սահմանափակում, գերադասելի է բացառում:
Այս խորհուրդներն ընդունելի են ընտանիքի բոլոր անդամների համար:
Շաքարային դիաբետի ժամանակ սնունդը կարևոր է ոչ միայն որպես բուժման, այլև մի շարք բարդությունների կանխմանը նպաստող միջոց: Ճիշտ սննդակարգի շնորհիվ արյան մեջ նվազում է գլուկոզայի, գլիկոլիզացված հեմոգլոբինի, ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը: Այս խորհուրդներով առաջնորդվելու շնորհիվ նվազում է մարմնի քաշը, պակասում բուժման ընթացքում շաքարի մակարդակն իջեցնող դեղերի չափը, ընդհուպ մինչև դրանց ընդունման դադարեցումը:
* Ցուցանիշ է, որն արտացոլում է օրգանիզմում այս կամ այն մթերքի տրոհման և գլուկոզայի վերածման արագությունը: Որքան մթերքի տրոհումն արագ է ընթանում, այնքան դրա գլիկեմիկ ինդեքսը մեծ է:
Բադրիջանն ածպաջրատների փոքր պարունակության շնորհիվ շաքարային դիբետով հիվանդների և ավելորդ քաշի խնդիր ունեցողների համար լավագույն սննդամթերքներից է:
08.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ